«Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան![]() 28 ապրիլի 2026 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան ժամանել է Երևան։ Նա այցելել է «Յուվենտուսի» ակադեմիայի երևանյան մարզաբազաներ ու հետևել ակտիվ շինարարության ընթացքին, հայտնում է Juventus Academy Armenia-ն։ Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա պաշտոնական մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ակադեմիայի առաջիկա ծրագրերը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» երևանյան ակադեմիան բացվելու է օգոստոսին։ Այն կունենա 2 մարզաբազա Երևանում՝ մեկը Ավան վարչական շրջանում, իսկ մյուսը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |