6 կուսակցություն դիմել է ԵՄ-ին․ ՀՀ-ն «խնամում» է ժողովրդավարական կերպար, սակայն, այդ ուղերձը մոլորեցնող է![]() 28 ապրիլի 2026 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություն համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին և իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող «հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին»։ Նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նամակը ստորագրել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների և Դեմոկրատների ընտանիքին պատկանող ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների խմբին միացած «Բարգավաճ Հայաստանը», Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին անդամակցող ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Նամակում նշված է. «Հարգելի գործընկերներ, որպես հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք անդամակցում կամ դիտորդ են ձեր համապատասխան եվրոպական քաղաքական ընտանիքներում և կապված են ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ համատեղ նվիրվածությամբ, մենք դիմում ենք ձեզ՝ Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական համաժողովի գագաթնաժողովից առաջ՝ հրատապությամբ և պատասխանատվությամբ։ ՀՀ կառավարությունը ակտիվորեն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար։ Սակայն այդ ուղերձը մոլորեցնող է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Այս պայմաններում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։ Մենք կոչ ենք անում ձեզ չանտեսել հետևյալ իրողությունները.
Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կոչ անելու ձեզ անդրադառնալ Ադրբեջանի կառավարության գործողությունների հետևանքով ստեղծված իրականությանը վերաբերող հարցերին, որոնք լրջորեն խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները։
Մեր ուղերձը եվրոպացի առաջնորդներին հստակ է։ Սա քաղաքական հստակության պահ է։ Ներգրավումը չպետք է լինի սկզբունքների հաշվին։ Մենք կոչ ենք անում ձեզ՝
Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության հավաստիությունը վտանգված է։ Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |