ԲԴԽ-ն Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը![]() 28 ապրիլի 2026 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 27-ի դռնփակ նիստում քննարկել է Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և որոշել նախագահին առաջարկել դատավոր Գարիկ Ավագյանի թեկնածությունը, հայտնում է Factor.am-ը: Գարիկ Ավագյանը դատավոր է 2008 թվականից: Նա Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել նաև 2018 թվականին՝ երեք տարի ժամկետով: Սնանկության դատարանի նախագահի պաշտոնն այժմ թափուր է, քանի որ ապրիլի 17-ին լրացել է դատարանի նախագահ Գարիկ Հովհաննիսյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ժամկետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |