Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում![]() 28 ապրիլի 2026 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Թուրքիայում՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |