ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանում պայմանավորվել է մի շարք ուղղություններով գործակցության խորացման մասին![]() 29 ապրիլի 2026 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ: Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |