ՀՀ-ն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը

ՀՀ-ն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելուհամատեղ հայտը։

Ֆեդերացիան այդ իրադարձությունը որակել է պատմական:

«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարիգալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---