Հայր Զաքարիան ու Հայր Մովսեսն ԱՄՆ-ում քննարկել են ՀԱԵ առջև ծառացած մարտահրավերները![]() 29 ապրիլի 2026 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է ԱՄՆ Արևելյան թեմի հոգևորականների տարեկան համաժողովը, որը միավորել է թեմի քահանաներին՝ միասնության, մտորումների և նպատակասլացության ոգով։ «Այս տարի մենք հատկապես ուրախ ենք ողջունել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկու պատվավոր հյուրերի՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին և Տ. Մովսես վարդապետ Սարգսյանին, ովքեր օգնեցին իմաստալից զրույցներ վարել Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում, հայտնում է Aysor.am-ը: ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի ղեկավարությամբ այս համաժողովը կարևոր հնարավորություն է ընձեռել թեմի ներկայիս կյանքի և ուղղության վերաբերյալ խորքային երկխոսություն ծավալելու համար։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |