Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Այդ մասին տեղեկացրել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, հայտնում է 1lurer.am-ը:

«Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոնն օրեր առաջ ձերբակալել, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նա 2 ամսով կալանավորվել է: Ավանեսյանի հետ ևս 3 քաղաքացի է ձերբակալվել: Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակվել, որը ենթադրաբար առնչվում է նրանց:

 Ուշագրավ
---