Միխայիլ Սահակաշվիլի. Թբիլիսին պատրաստ է ցանկացած պահին բացել «Վերին Լարս» ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - «Վերին Լարս» ՀԱԿ-ը փակվել է ռուսական կողմից, որը փորձում է տնտեսապես եւ քաղաքականապես խեղդել Վրաստանին: Այդ մասին Երեւանում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ինչպես դուք հիշում եք, վրացա-ռուսական սահմանի փակման պահից հայկական բեռները դեռեւս բացառության կարգով անցկացնում էին: Հետո ռուսական կողմը հայտարարեց, որ ճանապարհը ավիրված է վրացական բեռնատարների պատճառով եւ օետք է վերանորոգվի: Մենք վերանորոգել ենք մեր հատվածը, իսկ Ռուսաստանը` ոչ: «Վերին Լարսն» այդպես էլ փակ մնաց»,- ասել է Սահակաշվիլին:



Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Թբիլիսին պատրաստ է ցանկացած պահին բացել ՀԱԿ-ը, եւ հույսը դնում է Շվեյցարիայում Ռուսաստանի հետ բանակցությունների հաջողության վրա:



Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ մոտ ժամանակներս այդ հարցի դրական լուծման հույս ունի: «Ես կարծում եմ, որ շուտով ես կկարողանամ ուրախացնել նախագահ Սահակավիլիին, մենք անում ենք մեզնից կախված ամեն բան: «Վերին Լարսը» շատ կարեւոր է Հայաստանի համար, բայց այն կարեւոր է նաեւ Վրաստանի համար»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---