ՀՀ–ՄԱԿ համակարգման հանդիպմանը քննարկվել են խոցելի խմբերի պաշտպանության հարցեր![]() 30 ապրիլի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը քննարկվել է հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսողոմյանը բացման խոսքում ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման կարևորությունը: Ելույթ են ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին, որի առանցքում ընդգրկվել են սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության, արժանապատիվ աշխատանքի, կանանց առաջխաղացման, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պաշտպանության հարցերը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, Հայաստանի գործընկեր պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման այլ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը՝ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |