Սուրենյան. Մայիսը տեղումնառատ կլինի

Սուրենյան. Մայիսը տեղումնառատ կլինի

PanARMENIAN.Net - Սպասվում է տեղումնառատ, բայց ոչ սառը մայիս, հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում:

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։

Սուրենյանը նշել է, որ մայիսին, սովորաբար, տեղումները լինում են երեկոյան ժամերին ու գիշերը։

«Ի տարբերություն ապրիլի, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքեր։ Օդի ջերմաստիճանը գիշերայի, ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։ Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում»,- ասել է Սուրենյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---