ՎԱՂԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ

PanARMENIAN.Net - Վաղը Բաքու կժամանի Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը: Նա Ադրբեջան այցելում է ոչ որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, այլ որպես Վատիկան պետության ղեկավար: Պապին կուղեկցեն ավելի քան 150 լրագրողներ: Հովհաննես-Պողոս Երկրորդը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների առաջնորդների հետ: Հռոմի Պապը կայցելի Բաքվի կաթոլիկ եկեղեցի: Մայիսի 23-ին Պապը Բաքվից կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---