Հնդկական ԶԼՄ․ Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման հեռանկարները![]() 30 ապրիլի 2026 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման հեռանկարները, գրել է The New Indian Express պարբերականը՝ տեղեկություններ հաղորդելով Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած այցի մասին։ «Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, ռազմավարական գործակցության խորացման և զինված ուժերի արդիականացման հեռանկարները», - ասվում է հրապարակման մեջ, հայտնում է «Ազատությունը»: Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը պնդում է, որ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակներն իր տարածքում արտադրելու տարբերակները։ «Հնդկաստանի Պաշտպանության միավորված շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկում են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը», - գրում է The New Indian Express-ը։ Թերթի պնդմամբ՝ այդ դեպքում հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը դուրս է գալու «ավանդական գնորդ-վաճառող տրամաբանությունից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության կազմակերպում»։ «Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերն իր տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները», - գրում է թերթը։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ասրյանը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |