Բաքուն նոտա է հանձնել ԵՄ դեսպանին Եվրախորհրդարանի բանաձևի պատճառով![]() 1 մայիսի 2026 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ԱԳՆէ կանչել և բողոքի նոտա է հանձնել ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչին: Պատճառն ապրիլի 30-ին ընդունված Եվրախորհրդարանի բանաձևն է, որտեղ, ըստ Բաքվի, «ներառված են անհիմն և կողմնակալ ձևակերպումներ»: Նշվել է, որ տվյալ փաստաթղթում առկա դրույթները «խեղաթյուրել են իրական պատկերը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին», գրում է APA-ն: Նշվել է նաև, որ բանաձևում ներկայացված պնդումները «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության վերադարձի վերաբերյալ լիովին անհիմն են, իսկ նման կոչերը գնահատվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «թեև 2023 թվականին, Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան, ներկայացվել է վերաինտեգրման ծրագիր, հայկական ծագմամբ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր կերպով, իսկ հակառակն պնդող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Ըստ Բաքվի, անընդունելի են նաև հայ գերիներին ազատ արձակելու կոչերը: Անդրադարձ է կատարվել նաև «մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման» վերաբերյալ պնդումներին, որոնք որակվել են «ամբողջովին անհիմն և անընդունելի»։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական պահումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն նաև ընդգծել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Այն հստակորեն կոչ է արել ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, պահանջվել է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և առաջարկվել է իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |