Ստորագրվել է ՀՀ–ՊԳԿ հնգամյա համագործակցության ծրագիրը![]() 1 մայիսի 2026 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելենը ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։ Այն սահմանել է առաջիկա հինգ տարիների համագործակցության ռազմավարական ուղղությունները, հայտնում է նախարարությունը։ Առաջնահերթ ոլորտները ընդգրկել են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ կիրառումը, կլիմայական խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկերի նվազեցումը և կանխատեսողական գործողությունները և այլ ուղղություններ։ «Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին: Այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար», - նշել է Գևորգ Պապոյանը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |