Մակրոն․ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև![]() 4 մայիսի 2026 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջել են Երևանի կենտրոնական հատվածում, որից հետո Ֆրանսիայի նախագահը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրեն ռազմավարական գործընկերությունը երկրների միջև: «Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,-նշել է նա: Նա նաև շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Մակրոնը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ևս մանրամասն անդրադարձ է լինելու այդ թեմային: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |