Երեւանում անցկացվում է խմելու ջրի որակային ցուցանիշների մոնիտորինգ

PanARMENIAN.Net - «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը որակի ցուցանիշներին համապատասխանության վերաբերյալ ջրի մոնիտորինգ է անցկացնում Երեւանում, ասվում է կազմակերպության տրամադրած հաղորդագրության մեջ:



Հաղորդագրության համաձայն, մոնիտորինգի ընթացքում կանցկացվեն լաբորատոր ֆիզիկաքիմիական աշխատանքներ, ինչպես նաեւ ջրի միկրոկենսաբանական փորձաքննություն:



Այն բաժանորդները, ովքեր բողոքներ ունեն խմելու ջրի որակի առնչությամբ, կարող են զանգահարել 010 543-818 հեռախոսահամարով կամ այցելել Հանրապետության 76/1-28 հասցեում գտնվող կազմակերպության գրասենյակ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---