Հայաստանն ու Խորվաթիան ստորագրել են ռազմավարական երկխոսության համաձայնագիր![]() 4 մայիսի 2026 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ. կողմերը ստորագրել են ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր: Վարչապետը ողջունել է Անդրեյ Պլենկովիչի այցը Հայաստան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ: Երկրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: Անդրեյ Պլենկովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Խորվաթիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Խորվաթիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։ Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |