«Երևանյան երկխոսություն» համաժողովում կքննարկվեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր. Ելույթ կունենա նաև Մակրոնը![]() 4 մայիսի 2026 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 5-ին կկայանա նաև «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ՝ արհեստական բանականությունից և ժողովրդավարական կայունությունից մինչև էներգետիկ անվտանգություն և Հարավային Կովկասի տնտեսական հեռանկարներ։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Համաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումներում անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական և լոգիստիկ գործընթացներում, հայտնում է 1lurer.am-ը: Միջոցառման շրջանակում նախատեսված պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական և լոգիստիկ գործընթացներում։ Քննարկվելու են նաև Հայաստանի հնարավորությունները՝ հանդես գալու որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Առանձին պանելներում ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի տնտեսական և ներդրումային ներուժին, այդ թվում՝ կարևոր հումքային ռեսուրսների, կիսահաղորդիչների և տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հնարավորություններին։ Համաժողովի ընթացքում նախատեսվել է նաև քննարկում՝ նվիրված ժողովրդավարական կայունությանը, հիբրիդային սպառնալիքներին և արհեստական բանականության ազդեցությանը ընտրական գործընթացների վրա։ Վերլուծվելու է, թե նոր տեխնոլոգիաները ինչպես են ազդում տեղեկատվական միջավայրի, հանրային վստահության և ընտրողների վարքագծի վրա։ Օրակարգում ներառվել են նաև Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհակարգում երկրների ռազմավարական ընտրությունները։ Քննարկվելու են արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական ինքնիշխանության խնդիրները, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և «կանաչ» էներգետիկայի անցման ֆինանսավորման թեմաները։ Համաժողովի շրջանակում ընդգրկվել են նաև տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցումները և միջազգային համակարգի փոփոխության պայմաններում համագործակցության դերի հարցերը։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու են փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |