ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Հիանալի էր լինել Երևանում![]() 5 մայիսի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հիանալի էր լինել Երևանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Նա կարևորել է համատեղ աշխատանքը բարդ անվտանգային միջավայրում: «Հիանալի էր լինել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Ավելի բարդ անվտանգային միջավայրում համատեղ աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ՝ մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար։ ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- գրել է Ռյուտեն։ Մարկ Ռյուտեն ավելի վաղ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |