Հայաստանում արդեն այսօր միջկուսակցական պայքար է ծավալվել ընդդիմադիր ընտրազանգվածի համար24 հունիսի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ իրական համագործակցության մասին», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքերով, ՀՅԴ-ի եւ ՀՇՇ-ի միջեւ բազմաթիվ տարաձայնություններ կան ոչ միայն քաղաքական ոլորտում: Ուստի, ընդդիմադիր դաշտում հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը ՀՅԴ-ի հետ խորհրդարանում, իսկ վերջինիս սահմաններից դուրս` ՀՇՇ-ի հետ», - նշել է պատգամավորը:Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ վերոհիշյալ երեք քաղաքական ուժերը նախապատրաստվում են 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ նրանց բոլորին հարկավոր է իրենց կողմը գրավել ընդդիմադիր ընտրազանգվածին: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ին ոչինչ չի մնում, քան խորհրդարանական ընտրություններին գնալ հանրահավաքային պայքարի ձեւով», - նշել է նա: Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը, Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ-ն քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակիցն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |