Մեդվեդևն ակնարկել է Փաշինյանին ու Զելենսկուն. «Ռուսերեն գերազանց խոսող 2 անուղեղ ռուսատյաց խոսում էին վատ անգլերենով»![]() 5 մայիսի 2026 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևնանդրադարձել է մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած ԵՔՀ գագաթնաժողովին: Նա ակնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի ընթացքում վերջիններս հաղորդակցվել են անգլերենով։ «Այսօր Երևանում ռուսերեն գերազանց խոսող 2 անուղեղ ռուսատյաց խոսում էին վատ անգլերենով թերարժեքության պատճառով: Թեև, միանգամայն հավանական է, որ դա տեսախցիկի առջև էր, իսկ հետո խոսել են իրենց ավելի սովոր ռուսերենով: Միայն Թրամփն ու Վենսն էին պակաս՝ տգետներից անգլերենի ստուգարքն ընդունելու համար»,-գրել է նա Տելեգրամի իր ալիքում: Զելենսկին Երևան է ժամանել՝ մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |