Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցմամբ նշանավորվել է Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս![]() 5 մայիսի 2026 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Lion Finance Group-ը (LFG) ազդարարել է իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։ Ամերիաբանկը` որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները և հիմնական շահառուները։ Այս արարողությանը մասնակցել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։ LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության և կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։ Այս կարևոր իրադարձությունը խմբի և դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է և հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։ 2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության և խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։ Այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել են արտակարգ և լիազորդեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն, թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը և գործում է իր հիմնական անդամների՝ Վրաստանում Bank of Georgia-ի և Հայաստանում` Ամերիաբանկի միջոցով։ Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը` որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |