Իսակով-Արշակունյաց ճանապարհի շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին![]() 5 մայիսի 2026 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Իսակով-Արշակունյաց պողոտաները միացնող ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվելու է առաջիկա օրերին։ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 18 ամիս անց։ Քաղաքապետը նշել է, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհների միացումը Երևան քաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման առումով կարևորագույն նշանակություն ունի։ «Մեկ ու կես տարի հետո մենք ունենալու ենք Իսակովն Արշակունյացին միացնող ևս մեկ կամուրջ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարակից հատվածով, որտեղ ենթադրվում է ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել»,-ասել է քաղաքապետը։ Ավինյանի խոսքով՝ Նորագավիթի էստակադայի կառուցման նախագծի մրցութային փուլերն արդեն ավարտվել են, իսկ Շերամի փողոցի հատվածում ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի վերջին մեկնարկելու է շինարարությունը։ Քաղաքապետը նաև անդրադարձել է Գյուրջյան փողոցի շինարարությանը՝ նշելով, որ այն էապես թեթևացնելու է երթևեկությունը հատկապես պիկ ժամերին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |