Քըլըչն ասել է, որ սահմանի բացման ժամկետի հարցը դեռ չի քննարկվել, և որ ՀՀ-ում իրեն զգում է ինչպես տանը![]() 5 մայիսի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը, հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն որոշել ենք՝ երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։ Շինարարությունը գրեթե ավարտված է, բայց պետք է լուծել որոշ հարցեր՝ մարդկանց իրազեկել այդ մասին, միացնել ինտերնետը և այլն։ Մենք դեռ ժամանակ ունենք սահմանի ամբողջական վերականգնման համար»,- ասել է Քըլըչը, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ խոչընդոտ չկա, միայն տեխնիկական և բյուրոկրատական խնդիրները պետք է լուծել։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պնդել է՝ իրենք դրա համար քաղաքական կամք ունեն ու այդ մասին դեռ 2022 թվականին են հայտարարել։ Սահմանի բացման ժամկետների վերաբերյալ հստակեցնող հարցին ի պատասխան՝ Քըլըչը նշել է, որ չի ցանկանում գնահատական տալ, որպեսզի չմոլորեցնի հանրությանը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն զգում Հայաստանում, նա պատասխանել է. «Զգում եմ ինձ ինչպես տանը»։ Սերդար Քըլըչը Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին, որին նախորդել են Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |