Գալստյանը վերընտրվել է ԿԲ նախագահի պաշտոնում![]() 5 մայիսի 2026 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում անցկացված փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը։ Քվեատուփում հայտնաբերվել է 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել, հայտնում է Արմենպրեսը: Արդյունքում Մարտին Գալստյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 69 պատգամավոր։ Մարտին Գալստյանը զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը 2020 թվականի հունիսի 13-ից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |