Հունիսի 26-ին Անկարայում տեղի կունենա «Կապույտ գրքի» թուրքական թարգմանության շնորհանդեսը25 հունիսի 2009 - 00:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Անկարայում տեղի կունենա «Կապույտ գրքի» թուրքական թարգմանության շնորհանդեսը, որի հեղինակները Լորդ Ավբուրին եւ Արա Սաֆարյանն են:Թուրքական կողմի կարծիքով, 1916-ի «Կապույտ գիրքը» ռազմական ժամանակաշրջանի կեղծում է եւ վնաս է հասցրել Թուրքիայի շահերին: «Կապույտ գրքի» գլխավոր թեզը հանդիսանում է այն փաստարկը, որ հայերը կոտորվել են Օսմանյան կայսրությունում: «Կապույտ գիրքն» ապացուցում է, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության սահմանմանը: Մինչ TGNA-ն հերքում էր գրքի ճշմարտացիությունը, հայտարարելով, որ գրքում նկարագրված իրադարձությունները փաստագրական հիմք չունեն, անհուսալի աղբյուրներ են վկայակոչվում, բրիտանական կողմը փորձում էր հակառակն ապացուցել: 2006 թվականի հունվարի 27-ին Բրիտանիայի խորհրդարանը որոշում էր կայացրել, որ TGNA-ն լավ տեղեկացված չէր «Կապույտ գրքին» եւ մի քանի անգամ հանդես էր եկել առավել մանրամասն քննարկման համար երկու կողմի միջեւ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Այդպես էլ պատասխան չստանալով, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դիմել է Gomidas ինստիտուտին` «Կապույտ գիրքը» թուրքերեն թարգմանելու խնդրանքով, որպեսզի Թուրքիայի հասարակությունը կարողանա ծանոթանալ 1915-16 թթ. իրադարձություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |