ՊՆ-ն պայմանագիր է ստորագրել ֆրանսիական SOFEMA Group և Airbus Helicopters ընկերությունների հետ![]() 5 մայիսի 2026 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել SOFEMA Group և Airbus Helicopters ընկերությունների հետ, որի շրջանակներում Հայաստան կմատակարարվեն տրանսպորտային ուղղաթիռներ և ժամանակակից զինվորական հանդերձանք։ Այս քայլն ուղղված է զինված ուժերի շարժունակության և լոգիստիկ կարողությունների հզորացմանը, հայտնում է Radar Armenia-ն: Զուգահեռաբար, քաղաքացիական ավիացիայի ոլորտում FlyOne Armenia ավիաընկերությունը համաձայնագիր է ստորագրել երկու նոր՝ Airbus A321-200NX (Neo) նեղֆյուզելաժային օդանավերի գնման վերաբերյալ՝ սեփական օդանավային պարկն ընդլայնելու նպատակով։ Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |