Կապահովվի տնային կալանքում գտնվող անձանց հանրակրթության իրավունքը![]() 5 մայիսի 2026 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը: «Այսօր չունենք հնարավորություններ, որպեսզի երբ տնային կալանք է կիրառվում, սահմանափակում է դրվում հաղորդակցության, բացառություն սահմանվի, որպեսզի անձը հեռավար կարգով ստանա հանրակրթություն։ Հիմա սահմանում ենք համապատասխան կարգավորում»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Նախարարի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ նման դեպքերում կրթության շարունակականությունն ապահովելու համար։ Մեկ այլ նախագծով քրեական դատավարության շրջանակներում կնախատեսվեն դատաքննության հստակ ժամկետներ՝ քրեական գործը պետք է քննվի մեկ տարվա ընթացքում: Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի քան երկու անգամ երկարաձգել նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |