Միրզոյանն ու Ջուրիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները![]() 6 մայիսի 2026 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Գոհունակություն է հայտնվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ընդլայնման առնչությամբ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա այցերի միջոցով շարունակել զարգացնել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը։ Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |