ՀՀ և Սլովակիայի ՊՆ-ները պայմանավորվել են համագործակցությանը գործնական ընթացք հաղորդել

ՀՀ և Սլովակիայի ՊՆ-ները պայմանավորվել են  համագործակցությանը գործնական ընթացք հաղորդել

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորել ենք ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Մայիսի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

 Ուշագրավ
---