Գալստյան․ Ինչ-որ բլոգեր հայտնվել է Կիրանցի դպրոցի բունկերում, նկարահանել՝ անվտանգային գործոն կա![]() 6 մայիսի 2026 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Բլոգեր 222lava-ն նկարահանել է Կիրանցի դպրոցի ապաստարանն ու տարածել։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ուշադրություն հրավիրելով այդ փաստի վրա, հայտնում է Panorama.am-ը: «Ինչ-որ բլոգեր հայտնվել է Կիրանցի դպրոցում, չգիտես ինչպես՝ դպրոցի բունկերում, որը պաշտպանության ենթակա օբյեկտ է։ Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Նա նշել է, որ այդ ամենը տիտկոտերը համեմել է խաղաղության քարոզչությամբ։ «Բայց մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել այդ սենյակները, որոնք նախատեսված են հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվանգության համար, պարզապես անթույլատրելի է, որքան էլ ծածկված էր խաղաղության քարոզի ներքո»,- ասել է Գալստյանը։ Տեսանյութում բլոգերը մտնում է դպրոց, ապա հայտարարում՝ «դպրոցում բունկեր եմ նկարում»։ Նրան ուղեկցում են ապաստարան։ «Դպրոցիցի 20 մետր այն կողմ Ադրբեջանի սահմանն է... էս բան ա էլի, պադվալ ա... Ստեղ երեխեքը գան... պետք է պատուհան, մի բան լինի, որ տենան»,-ասել բլոգերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |