Փաստաբան․ Միքայել սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման

Փաստաբան․ Միքայել սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման

PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանինկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Վերաքննիչ դատարանում հայտարարել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Միքայել սրբազանի նկատմամբ չէր կարող այս քրեական հետապնդումը հարուցվեր, իսկ հարուցված քրեական հետապնդումն էլ ենթակա է դադարեցման»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ վարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման, եթե այն նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

«Սույն քրեական վարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական վարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորելու կարգը, այլ կերպ ասած քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական վարույթը դառնում է ոչ իրավաչափ»,- հայտարարել է փաստաբանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թվականի հունիսի 28-ին կալանավորվել էր երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

2026 թվականի փետրվարի 6-ի դատարանի որոշմամբ Միքայել սրբազանի կալանքը վերացվել է, և նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

 Ուշագրավ
---