ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր![]() 7 մայիսի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն քննարկել են Հայաստանի ու Լատվիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսությանը զուգընթաց տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրագործման հարցերը։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում։ Կողմերը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձևավորված պայմանավորվածություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջխաղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկման առարկա են դարձել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության թեմաները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |