Առաջին անգամ ՀՀ է ժամանել Միջազգային քրեական դատարանի գործող նախագահը![]() 7 մայիսի 2026 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի գործող նախագահ Տոմոկո Ականեն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան ընդունել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբի 19-րդ պետությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքագրմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։ Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմների զարգացման, ինչպես նաև կառուցողական երկխոսության շարունակման պատրաստակամությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին և այլ պաշտոնատար անձինք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |