Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը![]() 7 մայիսի 2026 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ucom-ն ապրիլի 15-ից հունիսի 30-ը Unity բոլոր սակագնային պլաններում 100 Մբ/վ-ով առանց հավելյալ վճարի բարձրացրել է տան ինտերնետի արագությունը՝ հնարավորություն տալով բաժանորդներին իրական օգտագործման պայմաններում լիարժեք զգալու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի առավելությունները։ Արագության բարձրացումը հասանելի է ինչպես Unity ընթացիկ բաժանորդների, այնպես էլ նոր միացողների համար և գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ «Ucom-ում մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ծառայություններն առաջնորդվելով մեկ պարզ սկզբունքով՝ բարելավել մեր բաժանորդների փորձառությունը և տալ առավելագույն արժեք։ Մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները՝ երկրի ամբողջ տարածքում հնարավորություն ունենան բացահայտելու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի որակը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ավելի բարձր արագությունը բաժանորդներին հնարավորություն կտա հարմարավետ օգտվել թվային ծառայություններից՝ սկսած առցանց աշխատանքի և ուսուցման գործիքներից մինչև ժամանցային հարթակներ՝ ապահովելով կայուն և անխափան փորձառություն։ Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր կոնվերգենտ ծառայությունները՝ ստեղծելով մեկ միասնական էկոհամակարգ, որտեղ արագությունն ու կայունությունը հիմք են հանդիսանում ամբողջական թվային փորձառության համար։ 2026 թվականի հունիսի 30-ից հետո ինտերնետի արագությունը կվերադառնա գործող սակագնային պլաններով սահմանված սկզբնական մակարդակներին։ Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |