Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը անդրադարձել են TRIPP-ի շրջանակում աշխատանքներին![]() 7 մայիսի 2026 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերը և մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |