Լատվիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լատվիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

 Ուշագրավ
---