Օհանյան. Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը![]() 7 մայիսի 2026 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են 44-օրյա պատերազմի հիմնական պատասխանատվությունը դնել միայն բանակի վրա։ «Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը»,- ընդգծել է Օհանյանը, հայտնում է Aysor.am-ը: Օհանյանի խոսքով՝ պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր թևերը։ «Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է ու հիմնական պրոբելմն այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- ընդգծել է Օհանյանը։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ խրախուսել է նահանջի ճանապարհը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |