ՌԴ-ն դեմ է դրսից «դեղատոմսերի» պարտադրմանը ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը: Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի հայտարարության մեջ, «մենք պետք է պատրաստ լինենք աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որին կհամաձայնվեն բոլոր ներգրավված կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: Ռուսաստանը դեմ է դրսից «դեղատոմսերի» պարտադրմանը ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին, ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Կենսունակ կլինի այն որոշումը, որը չի վերածի տարածաշրջանը ռազմաքաղաքական մրցակցության դաշտի, այլ թույլ կտա կայունություն ու հանդարտություն հաստատել տարածաշրջանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---