Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ են արձակվել տնային կալանքից![]() 7 մայիսի 2026 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը ազատ են արձակվել տնային կալանքից։ Նրանց նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Այդ մասին հայտարարվել է դատական նիստի ընթացքում, հայտնում է Panorama.am-ը: «Շարունակական անազատության մեջ գտնվելու պայմաններում էականորեն նվազել է վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։ Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարել է դատավորը։ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարք՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը խոչընդոտելը։ Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |