Մանկապղծության մեջ մեղադրվող 65-ամյա տղամարդը կալանավորվել է![]() 7 մայիսի 2026 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվել է։ Նրան տեղափոխելու են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի առնչությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով, ինչպես նաև Դ.Ա.-ի նկատմամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ երեք դրվագով։ Ըստ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։ «Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն մոտեցել է Արթուր անունով անծանոթ տղամարդ, համոզել նստել ավտոմեքենան՝ իբր դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին գտնվող շինության մոտ և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |