Ուշակով. ՀՀ-ն շարունակում է «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը![]() 7 մայիսի 2026 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Նա հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունները, գրում է Interfax-ը: «Այդ բանակցությունների ընթացքում բոլոր հարցերի շուրջ հստակություն մտցվեց։ Ցավոք, Երևանում շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» փորձերը։ Թե որքան ժամանակ կարելի է այդպիսի դիրքում մնալ, չգիտեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։ Նա այդպես է պատասխանել է այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում ընդունել Երևանում տեղի ունեցած վերջին միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը, և արդյոք Կրեմլում դա չեն դիտարկում որպես Ռուսաստանի հետ համագործակցության խզման ճանապարհ։ «Բայց այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար: Ես կասեի՝ նույնիսկ ավելի շահավետ են մեր հայ գործընկերների համար, քան մեզ համար»,-ասել է Ուշակովը: Բացի այդ, նա անդրադարձել է նաև տնտեսական համագործակցության ոլորտում առկա դրական իրավիճակին։ «Այնուամենայնիվ, դա կապված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի համագործակցության հետ»,- ասել է Ուշակովը։ Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |