Երևանի 4 վարչական շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային նորմերը![]() 8 մայիսի 2026 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 29-30-ը և մայիսի 2-ին, ◾️ Արաբկիրում՝ մայիսի 1-ին և 3-4-ը, ◾️ Շենգավիթում՝ մայիսի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը ևս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին, 30-ին և մայիսի 2-3-ը, ◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը, ◾️ Արաբկիրում՝ ապրիլի 29-30-ը և մայիսի 1-4-ը, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |