ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղյալ է հայտարարել Իրանի դիվանագետներին հղած հրավերները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը ետ է կանչել իրանցի դիվանագետներին հուլիսի 4-ի` ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ հղած հրավերները:



«Քանի որ իրանցի դիվանագետներից ոչ մեկն ամեն դեպքում չի պատասխանել, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, հրավերների ժամկետը չի երկարացվի»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:



Իրանցի դիվանագետներին հրավիրելու որոշումը կապված էր Թեհրանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու Օբամայի կառավարության փորձի հետ, ինչից ԱՄՆ-ն ձեռնպահ է մնում արդեն շուրջ 30 տարի:



Հրավերները չեղյալ հայտարարելը առաջին կոնկրետ քայլն է, որ ձեռնարկել է Պետքարտուղարությունը ի պատասխան Իրանում ուժի կիրառմանը ցուցարարների դեմ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---