Փաշինյանը` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավարին․ Ընտրությունների մասնակից քաղուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ![]() 8 մայիսի 2026 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար, մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչի հետ հանդիպմանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցերին։ Փաշինյանը կարևորել է դիտորդական առաքելությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով, որ դրա ապահովման համար ևս առկա են բոլոր հնարավորությունները։ Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար և թափանցիկ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա ընտրությունները նույնպես կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։ Յանեժ Լենարչիչը նշել է, որ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքում։ Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |