Խուզարկում են «Ուժեղ Հայաստանի» Մարալիկի տարածքային գրասենյակը![]() 8 մայիսի 2026 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն Շիրակի մարզի Անի համայնքի տարբեր հասցեներում խուզարկություններ է կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը: «Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից։ Ըստ Factor.am-ի տեղեկությունների, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |