ԲԱՔՎԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԵՏ ՆՐԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը տարակուսած է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արված հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Հեյդար Ալիեւի հետ նախատեսվող հանդիպմանը: Այդ տեղեկության իսկությունը կասկածի տեղիք չի տալիս: Սակայն տեղեկացվում է, որ առաջիկա հանդիպման մասին որոշումը հրապարակման ենթակա չէր եւ, որ իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանը խախտել է Պրահայում կայացած բանակցությունների ընթացքումձեռք բերված գաղտնիության մասին պայմանավորվածությունը: Բաքվում վերլուծում են պատճառները, որոնք ստիպել են Հայաստանի նախագահին «բացել խաղաքարտերը» ժամանակից շուտ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---