Երևանում կայացել են հայ-անգոլական առաջին քաղաքական խորհրդակցությունները![]() 8 մայիսի 2026 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը։ Վահան Կոստանյանն ու Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները՝ ներառյալ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներում համագործակցությունը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |