Երեւանում հանրահավաքի մասնակիցները չկարողացան իրենց պահանջները հասցնել Վրաստանի նախագահին25 հունիսի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում, Armenia Mariott hյուրանոցի առջեւ, որտեղ կանգ է առել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, մի շարք հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ ծրագրում էին բողոքի ցույց անցկացնել: Սակայն ոստիկանությունը կոպտորեն ցրել է ցուցարարներին` ստիպելով նրանց նահանջել դեպի Հյուսիսային պողոտա եւ Տիգրան Մեծ փողոց:Ցուցարարների նպատակը Վրաստանի պետության ղեկավարին տեղեկացնել էր հայ հասարակության մի շարք պահանջների մասին, որոնց թվում է Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական կարգավիճակ տալը, հայկական եկեղեցիների վրացականացման քաղաքականության դադարեցումը, Վրաստանի հայկական դպրոցներում ուսուցման որակի պահպանումն ու բարձրացումը, հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը: Ոստիկաններից մեկին ուղղված PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ հիմունքով է ցրվում հանրահավաքը, վերջինս պատասխանել է, որ ցուցարարները խանգարում են հյուրանոցի շենքում անցկացվող միջոցառումներին: Սակայն, այդ պահին հյուրանոցի շենքում ոչ մի միջոցառում չէր անցկացվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |